Հետախուզվողը հայտնաբերվեց Տաշիր քաղաքում
17.04.2020 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 16-ին, ժամը 22.30-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արսեն Զ.-ն, որը 2017 թ. սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: