Տավուշի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
02.09.2020 12:14
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր բնակավայրի գերեզմանատան մոտից բերման են ենթարկել 37-ամյա Միխայիլ Հ.-ին, որը մայիսի 4-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: