ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողի

Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։ Տվյալն իրացվեց մայիսի 28-ին՝ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ։ Արդյունքում՝ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվեց ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց Նորգավիթում բնակվող 37-ամյա մի տղամարդ, որը Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, ծալովի դանակ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։   

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: