ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 13.30-ին, Արարատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ռուբեն Հ.-ն, որը 2015 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր Ուկրաինայի Շևչենկոյի շրջանի ՆԳ բաժնի կողմից՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի (Ավազակային հարձակումը) 4-րդ մասի մեղադրանքով:
Ռուբեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: