ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով

Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին Զաքարիա Քանաքեռցու 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 28-ամյա Հունան Գ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 17-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: