Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
13.06.2024 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 4-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Ռուդոլֆ Դ.-ն: Նա 2013 թ. մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: