Արտաշատցի տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
08.05.2025 14:39
Հետախուզվողի հայտնաբերում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ ժամը 17-ին, Արտաշատ քաղաքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա արտաշատցի տղամարդ:
Դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: