Ավազակության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Փարաքարում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ի ժամը 21.45-ին Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և Արթիկի բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 42-ամյա Հայկ Ա.-ն: Նա փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: