Գողության համար հետախուզվողը բերման ենթարկվեց
10.07.2019 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս.-ին, որը հուլիսի 9-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: