Հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ:
Նոյեմբերի 4-ին` ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Ճամբարակ քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը:
Նոյեմբերի 3-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
