43-ամյա տղամարդը հետախուզվում էր ավազակության մեղադրանքով

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 7․10-ին, Ավանի 3-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: