Թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մերձավանում

Քրեական ոստիկանության Գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 48-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 7-ից Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի կողմից հետախուզվում էր որպես դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք:
Նա դատապարտվել էր թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր կամ ածանցյալներ իրացնելու մեղադրանքով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: