Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 30-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: