Կեղծիքի ու փողերի լվացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել Լոռու մարզի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որը օգոստոսի 25-ից Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կեղծիքի և փողերի լվացման մեղադրանքով.խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
