Հետախուզվողը հայտնաբերվեց Ձորաղբյուր գյուղում

Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության և Մարաշի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և Մարաշի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդու։ Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: