Երևանի քրեական ոստիկանները ձերբակալեցին բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հոկտեմբերի 4-ին` ժամը 14.50-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա տղամարդու:
Սեպտեմբերի 30-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: