ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 8-ին Փարպեցու փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 26-ամյա Լևոն Ե.-ին: Նա 2023 թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Անձնական խուզարկությամբ 26-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 1,42 գրամ դեղնականաչավուն զանգված և ծալովի դանակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: