ՔՈԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
08.07.2024 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 42-ամյա Սարգիս Ս.-ին: Նա ապրիլի 3-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Սարգիս Ս.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: