ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 8-ին Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 22-ամյա Գոռ Ա.-ն: Նա մարտի 15-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: