Ապօրինի թմրաշրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը և որդին ապօրինի պահում և օգտագործում են թմրամիջոց, նաև տան բակում աճեցնում են կանեփ ու տարբեր անձանց թմրամիջոց են իրացնում։
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Լոռու մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 3 գրամ քաշով: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տան բակում և հողամասում կան կանեփի թփեր և չոր զանգված:
63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Զննությամբ Սպիտակի Ոփյան փողոցում գտնվող նրա տան բակում և հարակից տարածքում հայտնաբերվել է կանեփի 64 թուփ: Տղամարդը ներկայացրել է նաև 440 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: