Շենգավիթում հետախուզվող է հայտնաբերվել
19.07.2018 11:33
Հետախուզվողի հայտնաբերում

Հուլիսի 18-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված տվյալները, Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկից ոստիկանություն բերման են ենթարկել Մնացական Մ.-ին, ով հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մ.Մնացականյանը ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: