ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքով

Հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 31-ամյա Սարգիս Հ.-ին: Նա ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: