25-ամյա երիտասարդը հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 11-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ։ Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեղադրանքներով․ խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
