Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
31.05.2024 10:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայիսի 30-ին Վազգեն Առաջինի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա Գուրգեն Մ.-ին, որը մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: