Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ խափանման միջոցը՝ կալանք
15.04.2025 16:43
Հետախուզվողի հայտնաբերում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: