Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ին Բյուրական գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր հոգեկան ներգործության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
