44-ամյա տղամարդը հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու մեղադրանքով․ ձերբակալվեց չվերթի ժամանումից հետո
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 5-ին չվերթի ժամանումից հետո, Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
