Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 17–ին հայտնաբերվել է 33-ամյա մի երիտասարդ, որը մարտի 28-ից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: