Մոլդովայի իրավապահների կողմից թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին` ժամը 12.30-ին, Արմավիրի մարզի Չոբանքարայի խճուղու մոտակայքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրանյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող 47-ամյա քաղաքացի, խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: