Մի քանի հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշենում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Դավիթաշենի 1-ին թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա Յարութ Խ.-ին: Նա ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: