Հետախուզվողը օդանավակայանից բերման ենթարկվեց ոստիկանություն
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, դեկտեմբերի 9-ին, ժամը 09.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Փարիզ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Միշել Վ.-ն, որը դեկտեմբերի 7-ից «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) 3-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: