ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լուկաշինի փողոցում

Մի շարք հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լուկաշինի փողոցում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Լուկաշինի 2-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Հիվեն Ն.-ն: Նա ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 257-րդ (Համակարգչային հափշտակությունը), 285-րդ (Ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը) և 296-րդ (Փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: