Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին
21.05.2025 15:23
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: