Հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի կողմից
22.05.2024 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին ՄՔԾ Արաբկիրի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 73-ամյա Մկրտիչ Ա.-ն: Նա 2016 թ. հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: