ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին, ժամը 14.00-ին, Շահումյան փողոցից Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 62-ամյա Վալերի Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով:
Վալերի Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: