Դատաքննությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
24.06.2020 12:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին, ժամը 11.40-ին, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բերման է ենթարկվել 19-ամյա Տիգրան Ս.-ն, որը ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: