Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի
26.05.2025 17:07
Հետախուզվողի հայտնաբերում

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, մայիսի 22-ին՝ ժամը 18․55-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ձերբակալել են սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողի: Անցած տարվա հունիսից հետախուզվող Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Տղամարդը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: