Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավթաշենի 4-րդ թաղամասում
27.05.2024 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Դավթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել 27-ամյա Աշոտ Հ.-ին: Նա մայիսի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: