«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա մեկ այլ օտարերկրացի օդանավակայանում դիմավորելու է իր հարազատներին:
Ժամը 1.40-ին նա հայտնաբերվել ու տեղափոխվել է բաժին: 2023 թվականից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Երկուսի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ապրիլի 26-ի ժամը 7.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա օտարերկրյա քաղաքացի: Մարտի 7-ից ՌԴ իրավապահների կողմից Ինտերպոլի միջոցով նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
***
Նույն օրը՝ ժամը 12.10-ին, Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 49-ամյա օտարերկրացի: Նա նույնպես ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախություն մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: