Ավազակության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության ծառայողները հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Արտաշատի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու, որը 2024 թվականի փետրվարի 23-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
39-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
