ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի հյուրանոցառեստորանային համալիրից հետախուզվող է հայտնաբերվել

Մի հյուրանոցառեստորանային համալիրից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 18-ին ժամը 16.15-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի մի հյուրանոցառեստորանային համալիրից բերման է ենթարկվել Սարգիս Հ.-ն, ով փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի, 113 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետի, 147 հոդ. 1-ին մասի և 235 հոդ. 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: