Հետախուզվողը բերման ենթարկվեց ոստիկանության ՔՀԳ վարչություն
10.12.2018 16:42
Հետախուզվողի հայտնաբերում

ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ, դեկտեմբերի 7-ին, ժամը 11.40-ին, Երևանի Հերացու և Չարենցի փողոցների խաչմերուկից ՔՀԳՎ բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Հրաչիկ Խ.-ն, որը ս.թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության հանցափորձ) 2-րդ մասի 3-րդ կետի և 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: