Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
27.05.2024 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 25-ին, կեսգիշերն անց, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել 34-ամյա Գագիկ Գ.-ին: Նա 2023 թ. հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: