Հետախուզվում էր խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով
30.05.2024 11:05
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 29-ին նախաքննական մարմին է ներկայացել 46-ամյա Արթուր Ս.-ն: Նա մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: