Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
03.07.2024 11:54
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին բաժին է ներկայացել 44-ամյա Արմեն Ղ.-ն: Նա հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: