ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 32-ամյա Բիլալ Ա.-ն, որը մարտի 22-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 173-րդ (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: