26-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
17.07.2024 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա Նարեկ Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: