ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

Հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ՔՀԲ ծառայողների ձեռնարկած և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 7-ին, ժամը 02.50-ին, Կիև-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է ժամանել և ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին տեղափոխվել 1983 թ. Ծնված Կառլեն Խ.-ն, որը 2015թ. դեկտեմբերի 7-ից, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: