Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.05.2024 11:02
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 20-ին բաժին է ներկայացել 35-ամյա Ամիր Բ.-ն: Նա ապրիլի 30-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Ամիր Բ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: