Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմին
04.07.2024 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները հուլիսի 3-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և Արարատի բաժին են տեղափոխել 42-ամյա Վահե Ն.-ին, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: